Արայիկ Խանդոյանի լիազորված անձանց թույլ են տվել հանդիպել նրա հետ. փաստաբան
Ուշադրության կենտրոնումԱրագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ») լիազորված անձանց թույլ են տվել հանդիպել նրա հետ: Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ թույլտվությունը տրվել է այսօր՝ սեպտեմբերի 13-ին:
«Օրվա երկրորդ կեսին է տրվել թույլտվությունը, այդ պատճառով այսօր հանդիպել չեն կարողացել, վաղը, հավանաբար, կհանդիպեն: Երեք օր է մնացել ընտրություններին, բայց գոնե կհանդպեն, կքննարկեն»,- ասաց Արայիկ Պապիկյանը:
Հիշեցնենք, որ Պապիկյանն ահազանգել էր, որ իր պաշտպանյալին թույլ չեն տալիս հանդիպել ընտրություններում իր լիազորված անձանց հետ:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին: Արայիկ Խանդոյանից բացի եւս երկու թեկնածու կա: