ԱՄՆ-ն վերացրել է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների մի մասը
HeaderԱՄՆ-ն վերացրել է «Ռոսօբորոնէքսպորտի» հետ համագործակցության նախագծի վերաբերյալ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների մի մասը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի` Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ԱԳՆ-ի Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ոչինչ չէր խանգարի հանել պատժամիջոցները «Ռոսօբորոնէքսպորտի» վրայից, մասնավորապես` նրանք, որոնք վերաբերում են Աֆղանստանին մեր իսկ մատակարարած ուղղաթիռների սպասարկմանը: Նրանք իրենք են իրենց փակուղի մտցրել եւ ստիպված են եղել հանել պատժամիջոցները»,— նշել է նա: Քաբուլովի խոսքով, դա վերաբերում է ուղղաթիռների համար պահեստամասերի մատակարարմանը: