Արտակ Զաքարյան. Հայ ժողովուրդը հպարտանում է Լեռնային Ղարաբաղի անկախությամբ
ՀասարակությունՀայ ժողովուրդը հպարտանում է Լեռնային Ղարաբաղի անկախությամբ: Սեպտեմբերի 13-ին խորհրդարանական ելույթների ժամանակ այս մասին հայտարարել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Այժմ երիտասարդ սերունդը պահպանում եւ ամրապնդում է ավագների ծանր հաղթանակները, հայտարարել է նա:
«Մենք առանձնանում ենք հաղթող սերնդի ոգով, հստակ ենք պատկերացնում, թե մեր պետությունն ինչ ուղղությամբ ենք զարգացնելու: Ապրիլյան իրադարձություններից հետո հայ ժողովուրդը նոր ինքնագիտակցությամբ է նշում հայկական երկու պետությունների անկախությունը: Արցախը աշխարհի բոլոր հայերի տունն է, մեր ազգի միավորման օրինակը»,- հայտարարել է Զաքարյանը: