Խելագար սեր. ֆանատը ընկել է օդում կախված բեմից, որի վրա ելույթ էր ունենում Քանյե Ուեսթը
LifeՉնայած Քարդաշյան-Ջեններ գերդաստանը՝ այդ թվում Քանյե Ուեսթը, արդեն մեկնել են Նյու Յորքից, բայց դե ինչ արած՝ ոչ մի կերպ չի հաջողվում ուշադրությունը կենտրոնացնել քաղաքում շարունակվող Նորաձեւության շաբաթի վրա, քանի որ Ատլանտայում Քանյե Ուեսթի համերգն ավելի շատ ուշադրություն է գրավել, քան Oscar de la Renta եւ Carolina Herrera ցուցադրությունները:
39-ամյա ռեփերը իր հերթական համերգն էր տալիս Saint Pablo tour համաշխարհային համերգային շրջագայության շրջանակում, երբ մի ոգեւորված ֆանատ փորձել է բարձրանալ Քանյեի մոտ՝ ցատկելով օդում կախված բեմի վրա:
Քանյեն զարմացել է երկրպագուի համառությունից, բայց շարժումով ցույց է տվել, որ չարժե շարունակել այդ վտանգավոր մտադրությունը, իսկ ֆանատը բավականին մեծ բարձրությունից հետ է ցատկել բազմության մեջ:
Երաժիշտը հանգիստ շարունակել է իր շոուն ֆաների ոգեւորված բացականչությունների ներքո: