24-ամյա աղջիկը հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով. նրան գտել են հանդամասում
Ուշադրության կենտրոնումՈստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 14.50-ին, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի հանդամասում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 24-ամյա Սուսաննա Թ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա սեպտեբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի (Սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով: