Թուրքիան ԱՄՆ-ից պահանջել է ձերբակալել Ֆեթուլլահ Գյուլենին
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի արդարադատության նախարարությունը ԱՄՆ–ից պահանջել է ձերբակալել ԱՄն–ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարարության պահանջի մեջ նշվել է, թե Ֆեթուլլահ Գյուլենն է հրաման տվել ու կառավարել Թուրքիայում հուլիսի 15–ին տեղի ունեցած հեղաշրջման փորձը։
Նշենք, որ թուրքական իշխանությունները պնդում են, թե հեղաշրջման փորձն իրականացրել են գյուլենական զինվորականները, որոնց աջակցել են բազմաթիվ ոստիկաններ ու պաշտոնյաներ։