Սիրիացի զինվորականներն իսրայելական կործանիչ են խոցել
ՄիջազգայինՍիրիայի զինված ուժերը հայտարարել են, որ իսրայելական ռազմական ինքնաթիռ եւ հետախուզական անօդաչու սարք են խոցել այն բանից հետո, երբ իսրայելացի զինվորականները սիրիական բանակի դիրքերին հարցված dg հասցրել էլ Կունեյտրայի նահանգում: Այդ մասին հայտնել է SANA գործակալությունը:
«Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակում են կատարել Կունեյտրայի նահանգում սիրիական բանակի դիրքերից մեկի վրա,-գործակալությունը մեջբերել է Սիրիայի բանակի եւ օդուժի գլխավոր հրամանատարության հաղորդագրությունը:-Սիրիայի հակաօդային ուժերը դիմագրավել են գրոհը եւ իսրայելական կործանիչ խոցել Կունեյտրայից հարավ ընկած շրջանում եւ թշնամական անօդաչու՝ Սասաա ավանից արեւմուտք ընկած շրջանում»:
Առայժմ չի հաղորդվում, թե ինչ է տեղի ունեցել օդաչուի հետ:
Սիրիական բանակի պնդմամբ, «Իսրայելի կողմից այդ բացահայտ ագրեսիան կատարվել է հաջակցություն Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների՝ նրանց մարտական ոգին բարձրացնելու նպատակով այն ծանր պարտություններից հետո, որոնք ծայրահեղականները սիրիական զորքերի կողմից կրել են էլ Կունեյտրայի նահանգում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: