Աստղիկ Սաֆարյան.«Մեկ տարի սպասել եմ այս օրվան» (լուսանկարներ)
LifeBravo.am-ը գրում է .
Ուղիղ տասը տարի առաջ Աստղիկ Սաֆարյանն իր բեմական գործունեությունը սկսեց «Հայ Սուպերսթար 1» նախագծից եւ այսօր իր ուրույն տեղն ունի հայկական երգարվեստում։ Երաժշտական գործունեության 10-ամյակը երգչուհին նշանավորել է երեկույթով, որին ներկա են եղել ընտանիքը, մտերիմները եւ գործընկերները:
«10-ը տարի բեմում» խորագրով միջոցառմանն Աստղիկը ներառել էր երեք նախագիծ՝ ակումբային մենահամերգ, նոր ձայնասկավառակի շնորհանդես եւ տեսահոլովակի պրեմիերա. «Յանս» ակումբի մուտքի մոտ նա դիմավորում էր հյուրերին, շփվում ու լուսանկարվում:
Նրա նոր՝ 3-րդ ալբոմը կոչվում է «Better Way», ներառում է 11 երգ՝ «Shalom», «Alone», «Դու չգիտես», «Օր ու գիշեր», «Որբուկ», «Ստանդարտ», «Today» եւ այլն։ Համերգի ընթացքում Աստղիկը ռեփեր Նարեկի հետ կատարել է «Լավն ես» նոր զուգերգը, ներկաները դիտել են նաեւ տեսահոլովակը.«Երգի միտքն իմն էր, երկուսիս ձեռագրով է, փորձել ենք մեր ոճերը միախառնել, բայց նաեւ պահպանել։ 4-5 կերպարում ենք, տեսարաններ կան, որ հանվել են, քանի որ թեմայից մի փոքր դուրս էին։ Իմ հոլովակների ցանկում սա նոր ասելիքով ու թարմ շնչով է»։


