Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար


Հայ հայտնիները՝ երգչուհի Աստղիկ Սաֆարյանի ստեղծագործական երեկոյին (լուսանկարներ)

Life

Blognews.am-ը գրում է . 

Սեպտեմբերի 10-ն Աստղիկ Սաֆարյանի համար շատ կարևոր և նշանակալից օր էր. երգչուհին նշում էր ստեղծագործական գործունեության 10 տարին: Երգչուհին Yans Music Hall-ում փակ միջոցառում էր կազմակերպել  և հրավիրել բոլոր նրանց, ովքեր տասը տարվա ընթացքում եղել են նրա կողքին:BlogNews.am-ը ներկա է եղել միջոցառմանը և ֆիքսել երեկոյի հետաքրքիր պահերը: 

«Միջոցառումն ունի «Տասը տարի բեմում» խորագիրը, որն իր մեջ ներառում է երեք նախագիծ՝ մենահամերգ կենդանի նվագակցությամբ, նոր ալբոմի շնորհանդես և իմ ու Հայքի Նարեկի տեսահոլովակի պրեմիերան: Ես պլանավորում էի, որ այս երեք նախագծերը պետք է ներառեմ և ամփոփեմ այս միջոցառման ժամանակ: Երբ նոր էի ծրագրում այս ամենը, թվում էր՝ չեմ կարողանա վերջանգծին հասցնել, բայց տասը տարիների փորձս իրենն արեց և, ինչպես տեսնում եք, միջոցառումը կայացավ»:  

Երեկոյի ընթացքում երգչուհին ներկայացրեց իր՝ թվով արդեն երկրորդ ձայնասկավառակը, որն ունի «Better way» անվանումը։ Անվան ընտրությունն իր նշանակությունն ունի. «Թարգմանաբար այն նշանակում է «ավելի լավ ուղի», քանի որ երաժշտությունն ինձ համար ամենից լավ ուղին է, որ ես կարող էի ինձ համար ընտրել: Վերջին չորս տարին ապրելով ու սովորելով Իսպանիայում՝ հասկացա, որ, այնուամենայնիվ, երաժշտությունն ինձ շատ ավելի հեշտ է տրվում: Ձայնասկավառակի  համար ամբողջ ֆոտոշարքն արել է Ուկրաինայից եկած լուսանկարիչ Գոռ Ռոբերտիչը։ Շատ ուրախ եմ, որ համագործակցեցի նրա հետ»:

Ձայնասկավառակում տասնմեկ երգ է ներառված, որոնցից մի քանիսն արդեն հայտնի են և սիրված։ Բոլոր երգերի հեղինակն Աստղիկն է:

Ամիսներ առաջ BlogNews.am-ը ներկա էր Աստղիկի և Հայքի Նարեկի «Լավն ես» տեսահոլովակի նկարահանմանը, որի պրեմիերան էլ եղավ երեկոյի ընթացքում: Երգչուհին պատմեց, որ երգը գրվել է Բարսելոնայում. «Ես և Նարեկը միշտ ցանկանում էինք համագործակցել իրար հետ։ Երբ եկա Երևան, ցույց տվեցի նրան այս երգը, և որոշեցինք, որ պետք է այն կատարենք միասին»: 

Աստղիկ Սաֆարյանի կազմակերպած երեկոյին ներկա էին շոու բիզնեսի միայն այն ներկայացուցիչները, ընկերները, մարդիկ, ովքեր տասը տարիների ընթացքում եղել են երգչուհու կողքին: Երեկոն փակ բնույթ էր կրում, բայց երկրպագուների համար երգչուհին նոր անակնկալներ ունի. «Ես շատ-շատ եմ սիրում իմ երկրպագուներին և գնահատում նրանց հավատարմությունը։ Նրանց համար ես հանդես եմ գալու համերգներով, որոնց ընթացքում հնարավորություն կլինի ձեռք բերելու իմ ձայնասկավառակը»: 

Վերջում, ամփոփելով տասը տարվա գործունեությունը, երգչուհին նշեց. «Լինելով մի փոքր բծախնդիր և խիստ ինքս իմ հանդեպ՝ կարող եմ ասել, որ շատ-շատ բացթողումներ են եղել։ Երբ քո առջև մեծ նպատակներ ես դնում և հասնում ես դրանցից մի քանիսին, մտածում ես, որ կարող էիր անել ավելին: Ամեն դեպքում պետք է խոստովանեմ, որ քիչ բան չեմ արել՝ լինելով ինքս իմ պրոդյուսերը, քանի որ ես եմ զբաղվում իմ ֆինանսական, ոճային և այլ հարցերով: Ավելորդ համեստություն չանեմ, բայց ինչ-որ չափով թողել եմ պատմություն, որի համար հիմա չեմ զղջում, որովհետև ժամանակին ամեն հարցի բավականին լուրջ եմ վերաբերվել»: 

BlogNews.am-ը շնորհավորում է երգչուհուն և ստեղծագործական նոր վերելքներ մաղթում։

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարներն՝ Արշակ Ռոստոմյանի

Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՀուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածելՍպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքումՄոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելԹենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել36 ժամ ջուր չի լինելու հուլիսի 1/2- ինՊուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելիՊուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանՀԱՀ-ում մասշտաբային հակամիգրացիոն բողոքի ցույցեր են բռնկվելԲաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունըՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՏիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԻտալիայում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել 22 քաղաքումՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված