Երեւանում 15-ամյա տղան «ԲՄՎ X5»-ով վրաերթի է ենթարկել քաղաքացուն
ՀասարակությունԵրեւանում սեպտեմբերի 10-ին վրաերթ է տեղի ունեցել, 27-ամյա երիտասարդ է տուժել:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ տղամարդու վիճակը լավ է, նա երկու օր վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո այսօր կտեղափոխվի հիվանդասենյակ:
Ըստ shamshyan.com-ի՝ «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայի ղեկին, որով վրաերթի են ենթարկել 27-ամյա տղամարդուն, 15-ամյա տղա է եղել, որը վրաերթից հետո բախվել է մայթեզրին կայանված մեկ այլ մեքենայի: