Հարավային Կորեան հայտնել է, որ Փհենյանը պատրաստ է նոր միջուկային փորձարկումների
Ուշադրության կենտրոնումՀարավկորեացի զինվորականները կարծում են, որ Հյուսիսային Կորեան ունի բոլոր հնարավորությունները նոր միջուկային փորձարկումներ անցկացնելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Հյուսիսային Կորեայում կա թունել, որտեղ կարող է իրականացվել հերթական միջուկային փորձարկումը»,– մեջբերում է «Ռյոնհապ» գործակալությունը Հարավային Կորեայի ՊՆ ներկայացուցիչ Մուն Սա Գյունի խոսքը։
«ԱՄՆ եւ Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունների գնահատմամբ՝ Հյուսիսային Կորեան պատրաստ է ցանկացած պահի անցկացնել հաջորդ միջուկային փորձարկումը»,– ասել է նա։
Նշենք, որ նախորդ շաբաթ Հյուսիսային Կորեայում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրի իշխանություններն ավելի ուշ հաստատել էին բարեհաջող միջուկային փորձարկում իրականացրելու մասին եւ հավաստել էին, որ կարող են միջուկային սպառազինություններով հագեցնել բալիստիկ հրթիռները։