Բեյոնսեն եւ Ջեյ Զին 2.6 միլիոն դոլարով շքեղ առանձնատուն են գնել Նոր Օռլեանում
LifeԲեյոնսեն եւ Ջեյ Զին 2.6 միլիոն դոլարով շքեղ առանձնատուն են գնել Նոր Օռլեանում։

Իսպանական բարրոկո ոճով կառուցված առանձնատունն ի սկզբանե եղել է եկեղեցի, իսկ հետո բալետի դպրոց, հայտնել է E! News-ը։

1925թ-ին կառուցված La Casa de Castile կոչվող շենքը գտնվում է քաղաքի Garden District շրջանում։ Եռահարկ առանձնատունն ունի յոթ ննջասենյակ եւ ութ լոգարան։

Առաջարկում ենք դիտել Բեյոնսեի եւ Ջեյ Զիի նոր, շքեղ առանձնատան լուսանկարները։










