Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը
ՀասարակությունՀայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի սեպտեմբերի 11-ին է նշում է Խաչվերաց տոնը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:
Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:
Տոնի կապակցությամբ, վաղը՝ սեպտեմբերի 12-ին, մեռելոց է եւ կառավարության կողմից հայտարարվել է ոչ աշխատանքային օր։ Փոխարենը աշխատանքային կլինի սեպտեմբերի 24-ը։