Ջոնի Դեփը վաճառքի է հանել իր առանձնատունը
LifeLife.panorama.am-ը գրում է.
Հայտնի դերասան Ջոնի Դեփը վաճառքի է հանել իր առանձնատունը, որում երկար տարիներ ապրել է նախկին կնոջ՝ Վանեսսա Պարադիի հետ:
Առանձնատունը գտնվում է Ֆրանսիայում և զբաղեցնում է 15 հեկտար տարածք:
Վաճառքի է հանվել ոչ միայն առանձնատունը, այլև ողջ գույքը և անձնական իրեր՝ այդ թվում նկարներ, գրքեր, ձայնապնակներ:
Ի դեպ՝ բոլոր նկարների հեղինակը անձամբ Ջոնի Դեփն է, ով այնտեղ բնակվելու ողջ ընթացքում զբաղվել է գեղանկարչությամբ:
Առանձնատան նախնական արժեքը 26 մլն դոլար է գնահատվել: