Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Վթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել


Հակաաստղագուշակ՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Life

Խոյ

Ծայրահեղ ագրեսիվ, ռազմատենչ և դաժան։ Դժվարությամբ է հիշում ամենապարզ բաները։ Եթե կարողանար՝ մարդկանց գլխին խաղ կխաղար, սակայն մշտապես նոր ճանապարհներ է փնտրում։ Գռեհիկ է, բայց սրտաբաց։ Սիրում է գարեջուր և սուր կատակներ։ Մանուկ հասակում երազել է զինվորականի կամ տիեզերագնացի մասնագիտության մասին, և այդ պատճառով հաճախ է կռիվներ ստեղծում։ Ընտանեկան կյանքում նրան հեռու է պետք պահել փողից՝ ակնթարթորեն կվատնի ամբողջը և ինքն էլ չի իմանա, թե ինչպես․․․

Շրջապատում ժամերով խոսում է ինքն իր մասին և չի նկատում ուրիշներին։ Ոչ սթափ վիճակում հակված է սկանդալների և ապստամբությունների։

Ցուլ

Փոքրոգի, ձանձրալի, շողոքորթ, մատնիչ։ Ապրում է կյանքի հոսքին զուգահեռ և միշտ կատարում է տնօրինության հրահանգները։ Բնույթով դերասան է, իրականում ատում է բոլորին՝ համարելով ինքն իրեն տիեզերքի կենտրոնը։ Սիրում է հարստությունը՝ ժլատություն է անում գաղտնի և անընդմեջ։ Պատրաստ է վերջին շապիկը հանել, բայց ոչ իր հագից, այլ՝ մերձավորի։ Եսակենտրոն է, սադիստական հակումներով, ընտանիքն ահաբեկում է մանկուց մինչ խորը ծերություն՝ չնայած արտաքնապես թվում է քաղաքավարի և քնքուշ։ Չի վստահում ոչ ոքի՝ նույնիսկ ինքն իրեն։

Երկվորյակներ

Հավերժական երեխա՝ ինչպես մտավոր առումներով, այնպես էլ զգացմունքների տեսակետից։ Հրաժարվում է հասունանալ և ավելի հաճախ մակաբուծում է ինչ-որ մեկի հաշվին մինչեւ խոր ծերություն։ Միակ բանը, որ իսկապես սիրում է, անըդմեջ անիմաստ խոսեն էլ։ Քիչ է կարդում, սակայն ունի իր անձնական կարծիքը, որը հաճախ է փոխում։  Հիմնականում դառնում է դերասան կամ գրող։ Ատում է լարվածությունը՝ ոչ մտովի, ոչ էլ ֆիզիկական։ Պաշտում է հյուրեր ընդունել, սակայն հյուրասիրում է նրանց թեյով և կոնֆետներով, իսկ ավելի հաճախ՝ դատարկախոսությամբ։

Խեցգետին

Ըստ էության պարտվող է։ Պահպանողական է և հարմարվող՝ ինքնաճանաչողության մեջ սուզված։ Ոչինչ չի փոխի նրա համոզմունքները, սակայն նա սիրում է վիճել, որպեսզի ուզածի պես ծաղրի դիմացինին և բարձրանա սեփական աչքերում։ Վախից կարող է առաջինը հարձակվել, սակայն զգալով վտանգը՝ փախչում է իր բույնը՝ այն տեղը, որն այս աշխարհում ամենից շատ է սիրում և փայփայում։ Հաճույքով է զրպարտում բոլորին, իրեն իրավիճակի տիրակալ համարում՝ ուժեղ և վստահ ձևանալով։ Իրականում վախկոտ է, մենակություն և հանգիստ է սիրում։

Առյուծ 

Վաղ մանկությունից հակված է հարբեցողության և դրամաշորթության։ Մնացած այլ գործերում ծույլ է։ Մանուկ հասակում ծնողներից է գումար կորզում, հետագայում ՝ ընկերներից և ծանոթներից։ Նրա գոռոզությունն ու եսասիրությունը կարող են թունավորել բոլորի կյանքը, իսկ շատակերությունը՝ սննկացնել ցանկացած գրպան։ Դրանից բացի, նա երբեք չի գիրանում։ Սիրում է, երբ աշխարհը նրա շուրջ է պտտվում, այդ պատճառով միշտ ձգտում է լինել առաջինը, և եթե դա չի ստացվում՝ ցամաքում է և չափսերով փոքրանում։ 

Կույս

Սովորաբար փղի հմայք և ճագարի ուղեղ ունի։ Մանրոգի, ժլատ, ձանձրալի և կռվարար։ Կույսի մանրախնդրությունը անտանելի է դարձնում իրեն ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում։ Իր ձանձրալիությամբ և բծախնդրությամբ ունակ է ոչնչացնել ցանկացած գործ և մահվան հասցնել յուրաքանչյուրին։ Նա երբեք իմպրովիզացիաներ չի անում՝ ձանձրալի և մանրակրկիտ պլաններ նախագծելիս իր և մտերիմների համար։ Ամեն հարցում նրա մոտ սառը հաշվարկ է, և այն, ինչ նա անում է, բարդ է, ծանրակշիռ և ձանձրալի։ Բացի այդ, նա ինտրիգների վարպետ է, և եթե թշնամիներ ունենա՝ չի հանդարտվի, մինչև որ չվերացնի նրանց ամբողջ ազգն ու տակը։

Կշեռք

Այս նշանի տակ ծնվածները իսկական անբախտներ են։ Նրանց երկու ձեռքերն էլ ձախ են, լսողությունն ու տեսողությունը՝ բութ։ Հումորի զգացումն ու փառասիրությունը՝ սաղմնային չափսերի։ Նրանք երբեք չեն ունենում ոչ փող, ոչ հաջողություն սիրո հարցերում, անհաջողակ են և տանը, և աշխատավայրում։ Չեն կարող ոչ վաստակել, ոչ փայլել, ոչ էլ զարմացնել։ Բացարձակ ունակ չեն որոշումներ կայացնել։ Սկսում են սարսափահար դողդողալ, սառը քրտինքով են պատվում և ուշագնաց լինում։ Այդ պատճառով նրանց փոխարեն որոշումներ են կայացնում ուրիշները։ Սիրում են իրենց արվեստի գիտակ ձևացնել, թեև գլուխ չեն հանում ոչ մի բանից։ Հաճախ սենտիմենտալ հուշագրություններ են գրում։

Կարիճ

Շատ վտանգավոր են, նույնիսկ հեռավորության վրա։ Դավաճանում են, խաբում, ինտրիգներ ստեղծում՝ ոչնչացնելու եւ հաճույք ստանալու համար։ Նպատակին հասնելու համար միջոցներ չեն խնայի։ Լավ կարծիք են ստեղծում իրենց մասին՝ չխնայելով ուժերն ու միջոցները։ Ուրիշների հաշվին կարիերա են ստեղծում։ Եթե նրանք ասում են, որ բարձր են գնահատում ձեզ հետ ընկերությունը, ուրեմն իմացեք, որ մեկ ժամ առաջ գաղտնի քարկոծել են ձեզ տնօրինության առաջ։ Պաշտում է գռեհիկ կատակները և պոռնոֆիլմերը։ 

Աղեղնավոր

Հաճախ երջանիկ ապուշի տեսք ունի և գրեթե միշտ հենց այդպիսինն էլ կա։ Նրա հիմար լավատեսությունն ու համառությունը ոչինչը չի կարող կանգնեցնել, նույնիսկ տանիքից ընկած աղյուսը։ Հինգ րոպե խոսելուց հետո ուզում ես արագ սատկացնել նրան։ Մանկուց սիրում է պարտադրել իր ներկայությունն ու հիմար մտքերը։ Ագրեսիվ լավատես է, համատեղ կյանքում շատ բարդություններ առաջացնող։ Սիրում է ստել և հորինել՝ երբեմն, ինչպես ինքն է կարծում, միայն բարի մտադրություններից ելնելով։ Սիրում է ամբոխներ, աղմկոտ հավաքույթներ և այն տեղերը, որտեղ կարելի անվճար ուտել և խմել։

Այծեղջյուր

Դաժան է, սառնասիրտ և անհոգի սառցաբեկորի նման։ Տանը ժանդարմ է, աշխատավայրում՝ բռնակալ։ Իր կյանքի իմաստն է տեսնում բռնակալության և ուրիշներին ճնշելու մեջ, բծախնդիր է մանրուքների նկատմամբ, բացառապես զրկված է հումորի զգացումից։ Ծեծում է երեխաներին և ահաբեկում ամուսնուն (կնոջը)։ Նահանջում է միայն ֆիզիկական ուժի կամ հոգեբանական ճնշման ներքո։ Մեծամտության և անկատարության բարդույթների, նվազագույն մտավոր և հոգեբանական ունակությունների հազվադեպ համադրություն։ Այդ պատճառով էլ միշտ ձգտում է տնօրինել։

Ջրհոս

Երազկոտ և հեքիաթասեր, բացառապես կտրված իրական աշխարհից։ Երբեք չի վերադարձնում պարտքը, որովհետև վերցնելուց հետո անմիջապես ծախսում է ու մոռանում դրա մասին։ Միշտ խախտում է տված խոստումները, չի սիրում աշխատել։ Բամբասում է և չարախոսում իր մտերիմների մասին։ Հանգիստն անցկացնում է, սովորաբար, մի ինչ-որ ամայի վայրում, քանի որ ամբողջ գումարը ծախսել է մադկությանը փրկող ինչ-որ մի նախագծի վրա։

Ձկներ

Նրանք չեն կարող ապրել առանց ստի և ստորության։ Սովորաբար այնքան են ստում, որ երբեմն իրենք էլ չեն հասկանում՝ որտեղ է սուտը, և որտեղ է ճիշտը։  Ձկները հակասում են իրենց իսկ ասածներին, անընդհատ ճողոպրում են, սակայն չունեն դրանից ոչ մի օգուտ՝ վարվելով, այսպես ասած, «հանուն արվեստի»։ Բացի այդ, նրանք շատ են սիրում միջամտել ուրիշների անձնական խնդիրներին՝ ձևանալով ընտանեկան հոգեբան։ Բայց հետո ուրիշի գաղտնիքների ու անկեղծությունների մասին բամբասում են։ Աշխատել չեն սիրում, իսկ պարտադրել նրանց անհնար է, միևնույն է, կփախչեն։

 

 

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՀուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածելՍպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքումՄոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելԹենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել36 ժամ ջուր չի լինելու հուլիսի 1/2- ինՊուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելիՊուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանՀԱՀ-ում մասշտաբային հակամիգրացիոն բողոքի ցույցեր են բռնկվելԲաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունըՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՏիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԻտալիայում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել 22 քաղաքումՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոցԱվտովթար՝ Երևանում․ Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք․ Լևոն ԱզիզյանՌուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվումՀորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆԻ՞նչ պետք է լինի Վարդավառի սեղանին․ 3 աղանդեր, որոնք տոնի զարդն են, բայց քչերը գիտեն դրանց մասինԹե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ«Նապոլին» երկարաձգեց Սպինացոլայի հետ պայմանագիրըՀրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԱշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացել
Ամենադիտված