Ուկրաինայում ապրող ռուսները չեն քվեարկի Պետդումայի ընտրություններին՝ Ղրիմի ընտրությունների պատճառով. Ուկրաինայի ԱԳՆ
HeaderՈւկրաինայի արտգործնախարարության քաղաքականության և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Մակեևը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում ապրող ռուսները չեն կարող քվեարկել Պետդումայի ընտրություններին՝ Ղրիմում անցկացվող ընտրությունների պատճառով: Այս մասին հայտնում է Interfax.com.ua-ն:
«Ուկրաինայի արտգործնախարարությունը արտահայտում է… վճռական բողոք Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքում ընտրությունների անցկացման մտադրության կապակցությամբ»,- ասել է նա:
Մակեևը նշել է, որ այդպիսի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին և հանդիսանում են Ռուսաստանի կողմից միջազգային պարտավորությունների խախտում: