Սիրիան հավանություն է տվել Լավրովի եւ Քերրիի առաջարկած հրադադարի համաձայնագրին
HeaderՍիրիայի ղեկավարությունը հավանություն է տվել երկրի տարածքում հրադադարի ռեժիմի հաստատման մասին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերրիի եւ Սերգեյ Լավրովի միջեւ ձեռք բերված համաձայնագրին, փոխանցում է ՍԱՆԱ գործակալությունը:
Հաղորդվում է, որ որոշումն ընդունվել է հումանիտար օգնության մատակարարման նպատակով:
Ըստ համաձայնագրի՝ Սիրիայում մարտական գործողությունները պետք է դադարեն սեպտեմբերի 12-ին: