Չեմ կարծում, թե ՈւԵՖԱ-ն չափազանց խիստ պատժամիջոցներ է կիրառել «Ռեալ»-ի և «Ատլետիկո»-ի նկատմամբ. Լապորտա
Սպորտ«Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի` Մադրիդի «Ռեալ»-ի և «Ատլետիկո»-ի նկատմամբ կիրառած պատժամիջոցը:
«Չեմ կարծում, թե ՈւԵՖԱ-ն չափազանց խիստ պատժամիջոցներ է կիրառել «Ռեալ»-ի և «Ատլետիկո»-ի նկատմամբ: Ի վերջո, դա ընդամենը որոշակի ժամկետ է, որի ընթացքում արգելված է գնել նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ:
Նույնը կատարվել է նաև «Բարսելոնա»-ի հետ»,- Marca-ն մեջբերում է Լապորտայի խոսքերը:
Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբներին արգելվել է տրանսֆերային գործարքներ կատարել առաջիկա երկու պատուհանների ժամանակ: «Ռեալ»-ը և «Ատլետիկո»-ն մտադիր են դիմել Լոզանի արբիտրաժային դատարան: