«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կկայանան «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգները
Մշակույթ«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հիմնվել է 2000 թվականին և համարվում է Եվրոպայի առաջատար փառատոներից մեկը: Այն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Ս. թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Երևանյան հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը՝ էստոնական «Հորտուս Մուզիկուս» երաժշտախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Անդրես Մուստոնեն) մասնակցությամբ:
Համերգին կներկայացվի «Շողացող վերածնունդ», «Փայլուն բարոկկո» խորագրերով ծրագիրը, որը մի մեծ երաժշտական ճանապարհորդություն է՝ դարերի խորքից մինչև այսoր: Ս. թ. սեպտեմբերի 15-ին, Բյուրականի արվեստի ակադեմիայում կկայանա «Հորտուս Մուզիկուս» երաժշտախմբի մեկ այլ ծրագրով համերգը, որի ընթացքում կհնչեն հրեական երգեր ու ավանդական երաժշտություն, հատվածներ «Կարմինա Բուրանա» ձեռագրերի շարքից: Հավելենք, որ «Հորտուս Մուզիկուսը» Եվրոպայի մշտապես գործող ամենահին խմբերից մեկն է, որն ունի իր ինքնատիպ ոճը:
Երաժշտախմբի յուրաքանչյուր ելույթ միջնադարյան հագուստների և յուրօրինակ գործիքների օգտագործմամբ մի բեմականացում է: