Հրազդանի կիրճում տղամարդու դի է հայտնաբերվել
ՀասարակությունԵրեւանի Հաղթանակի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, հայտնաբերվել է տղամարդու դի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեռ պարզ չէ՝ տղամարդն ինքնասպանություն է գործել, թե այլ հանգամանքներում մահացել։
Այս պահին տեղում աշխատում են իրավապահ մարմինները։