Ինչ կապ ունեն Կարեն Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը
ՀասարակությունՎերջին օրերի ամենաքննարկվող կերպարը՝ Երևանի նախկին քաղաքապետ ու , ըստ շրջանառվող լուրերի, Հայաստանի հաջորդ վարչապետ Կարեն Կարապետյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղում: Նրա կենսագրականում երկար տարիներ, իբրև ծննդավայր, նշվում էր Ստեփանակերտը, սակայն, ըստ ասեկոսեների, Կարեն Կարապետյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Դաշբուլաղ գյուղում: Ի դեպ, այս գյուղում է ծնվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նույն ասեկոսեների համաձայն՝ Կարեն Կարապետյանը ազգակցական կապեր ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն այս մասին կողմերը չեն խոսում ու նաև՝ մեկնաբանություններ չեն տալիս:
Նյութի աղբյուրը` YN.am