Ռուսաստանն ու ԱՄՆ Սիրիայի հարցով համաձայնության են եկել
HeaderՌուսաստանն ու ԱՄՆ Սիրիայի հարցով համաձայնության են եկել:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի բանակցություններն այս հարցով տևել են գրեթե 14 ժամ:
Ընդհանուր առմամբ համաձայնություն է ձեռք բերվել 5 փաստաթղթերի շուրջ, որոնք կմնան գաղտնի իրենց մեջ պարունակող զգայուն տեղեկատվության համար: Այդուհանդերձ, լրագրողների հետ հանդիպմանը Լավրովի և Քերիի հայտարարությունները վկայում են այն մասին, որ հնարավոր է եղել համաձայնության գալ Սիրիայում սեպտեմբերի 12-ից կրակի դադարեցման հարցի շուրջ, ինչպես նաև ստեղծել հատուկ ռուս-ամերիկյան կենտրոն ընդդիմությանն ու ահաբեկիչներին տարանջատելու, Հալեպում հումանիտար օգնություն տրամադրելու համար:
Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Սիրիայի կառավարությունը պատրաստ է հավատարիմ մնալ ձեռքբերված համաձայնություններին: Քերիի խոսքով' այդ համաձայնություններին հավատարիմ կմնա նաև ընդդիմությունը: