Բանգլադեշում արտադրամասում որոտացած պայթյունի հետեւանքով 10 մարդ է զոհվել
ՄիջազգայինԱռնվազն 10 մարդ զոհվել է ու մոտ 30-ը տուժել Բանգլադեշում փաթեթավորման արտադրամասում որոտացած պայթյունի ու դրան հաջորդած հրդեհի հետեւանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշում են, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Գազիպուր քաղաքում: Նախնական տվյալներով Tempako ընկերության փաթեթավորման արտադրամասում բոյլեր է պայթել:
Տեղում աշխատում են երկու տասնյակ հշեջներ:Իշխանությունները վախենում են, որ զոհերի թիվը կարող է աճել: