Առաջիկայում պաշտոնանկ կանեն վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին. «Հրապարակ»
Մամուլ«Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարեց, որ կադրային փոփոխություններ լինելու են բոլոր ոլորտներում՝ սկսած նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ։ Դատական համակարգում հասկացել են նախագահի «մեսիջը» և վստահ են, որ առաջիկայում պաշտոնանկ կանեն վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին։ «Հրապարակ»-ի փոխանցմամբ` նրան կփոխարինի վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին։ Սրանով փորձ կարվի «երիտասարդացնել» դատական համակարգը, ազատվել հին, վարկաբեկված կադրերից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։