Մեսին ապաքինվել է և պատրաստ է խաղադաշտ մտնել
Սպորտ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին կարող է մասնակցել Իսպանիայի առաջնությունում սեպտեմբերի 10-ին` «Ալավեսի» հետ կայանալիք հանդիպմանը: Կատալոնացիների մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել է, որ ֆուտբոլիսը ապաքինվել է վնասվածքից, սակայն չի հստակեցրել, թե արդյոք Մեսին հիմնական կազմում կխաղա: «Մրցաշրջանի ընթացքում մեր թիմը շատ է ծանրաբեռնված լինելու», ասել է Էնրիկեն` ակնարկելով, որ Մեսիին կարող է հանգիստ տալ: