Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել ակցիայի 3-4 անդամների
Header168.am-ը գրում է.
Քիչ առաջ Վալերի Օսիպյանը երթի մասնակից ակցիայի կազմակերպիչներին տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ակցիայի անդամներից 3-4 մարդու ընդունել՝ պայմանով, որ երթը կդադարեցվի: Սակայն ակցիայի մասնակիցները «Ոչ» բացականչեցին:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ոստիկանների մի քանի շարքով ոստիկանական շղթա են կազմել: Երթը շարունակվում է: