Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Տեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան


Կոզլարիչ եւ Քրամեր. Ժամանակն է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանի դեմ քայլեր ձեռնարկի

Header

Տարեսկզբին թվում էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեղմացրել է իր ավտորիտար քաղաքականությունը, սակայն ապրիլից սկսած իշխող ռեժիմը սաստացրեց ճնշումները: Այս մասին նշված է The Washington Post-ում հրապարակված Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի եւ ՄակՔեյնի անվան մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Դեւիդ Քրամերի հոդվածում:

Հեղինակները կարծում են, որ Ադրբեջանում իրավիճակի վտանգավոր վատթարացումը ԱՄՆ կողմից առավել վճռական գործողություններ է պահանջում, սակայն Օբամայի վարչակազմը այդ հարցի վերաբերյալ գործնականում չի արտահայտվում: Նրանց խոսքով՝  մեծացել է ձերբակալությունների եւ կալանավորումների թիվը ընդդմադիրների, կրոնական գործիչների եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստների շրջանում, մինչդեռ քաղաքական բանտարկյալների թիվը հասնում է մոտ 100-ի:

«Իրավիճակը կարող է ավելի վատանալ»,- նշել են հեղինակները՝ հիշեցնելով սեպտեմբերի 26-ի հանրաքվեի մասին, որի նպատակն է նախագահի լիազորությունների ամրապնդումը: «Հանրաքվեի արդյունքն արդեն հայտնի է: Մենք կարող ենք համոզված ասել, որ իշխանությունները կապահովեն աջակցություն»,- հայտնում են Կոզլարիչն ու Քրամերը:

Այդպիսով Ալիեւը կկարողանա իր իշխանավարման ժամկետը երկարացնել 5-ից մինչեւ 7 տարի, նաեւ կներկայացնի փոխնախագահների նոր պաշտոններ (որոնց կարող են նշանակվել նրա ընտանիքի անդամները) եւ կնվազեցնի խորհրդարանի անդամների թեկնածուների տարիքային շեմը՝ դրանով իսկ որդու՝ Հեյդարի համար պատագամավորական աթոռին տանող ճանապարհ բացելով:

Հեղինակները նշում են, որ քաղաքական եւ սոցիալական ճգնաժամի հանգեցրած ավտորիտարիզմը հազիվ թե ԱՄՆ շահերի շրջանակում լինի: Ավելին՝ Ադրբեջանը մեդիա-մարտավարությամբ շարժվում է Պուտինի հետքերով, ԱՄՆ-ին ավելի ու ավելի շատ ներկայացնելով թշնամու կերպարում:

Կոզլարիչը եւ Քրամերը կոչ են անում Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառել՝ նշելով, որ նախագահ Օբաման իր լիազորությունների շրջանակում իրավասու է դա անելու: Դրանից զատ, նրանք կարծում են, որ ԱՄՆ-ը Ադրբեջանին չպետք է սատարի Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի եւ ֆինանսական այլ կառույցների  կողմից վարկավորման հարցում: Հարկ է, որ Միացյալ Նահանգները դիտարկի երկարատեւ խորհրդակցությունների համար մեր դեսպանին հետ կանչելու հնարավորությունը՝ պայմանավորված մարդու իրավունքների հետ կապված խնդիրներով, նաեւ ադրբեջանցի պաշտոնյաների եւ կառավարական լրատվամիջոցների շրջանում մեծացող հակաամերիկյան հռետորաբանությամբ»,- գրում են նրանք՝ հավելելով, որ նույնպիսի միջոցառումներով պետք է հանդես գան նաեւ եվրոպացիները:

Տվյալ միջոցառումները պետք է կիրառվեն, եթե եւ քանի դեռ չեն ազատվի բոլոր քաղաքական բանտարկյալները, իսկ հանրաքվեն չի ճանաչվի անվավեր: Բացի այդ, Ադրբեջանին թույլ տալով  իրականացնել Մոսկվայի եւ Թեհրանի հետ ավելի սերտ կապեր հաստատելու իր սպառնալիքը՝ առանց ԱՄՆ կողմի հետ հավասարակշռության, Վաշինգտոնը կարող է Բաքվի ռեժիմին անհրաժեշտ, չնայած տհաճ, գործնական դաս հրամցնել:

«Շարունակաբար վատթարացող իրավիճակի պայմաններում ԱՄՆ լռությունը հղի է մեզ վերածելու Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում վերահաս աղետի մասնակցի»,- ամփոփել են հեղինակները:

 

Սահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Հայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Լոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում
Ամենադիտված