Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Ֆինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը


ԵԽԽՎ-ն քաղաքական պայքարի դաշտ է և պետք է պայքարել հակահայկական բանաձևերի ընդունման դեմ. Ա. Զաքարյան

Քաղաքականություն

Tert.am-ը գրում է.

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ Պեդրո Ագրամունտի և Թադեուշ Իվինսկու հեղինակած` «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով փաստաթուղթը, որում նշվում է, թե Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, քվեարկության կդրվի ԵԽԽՎ՝ հունիսի 22-26-ին տեղի ունենալիք ամառային նստաշրջանում: Փաստաթուղթը կդառնա բանաձև, եթե ստանա ձայների մեծամասնությունը:  Թե ինչ հակաքայլեր է պատրաստվում անել ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակությունը և ինչ տեղի կունենա, եթե փաստաթուղթը վերածվի բանաձևի, այս հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ:

-Պարո՛ն Զաքարյան, ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակությունն ի՞նչ հակաքայլեր է իրականացնելու, կարո՞ղ եք դրանք հրապարակել:

-Չեմ կարող այդ մասին ասել, բայց աշխատանքներ իրականացվում են և այստեղ մի կարևոր հաստատում կա, որը միշտ ասվել ու ասվելու է. ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին խոչընդոտող ցանկացած գործողություն անընդունելի է մեզ համար և այլ խորհրդարանական ու ոչ խորհրդարանական հարթակները, որոնք փորձում են ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ տեսակետներ հայտնել, պետք է դուրս չգան Մինսկի խմբի բառապաշարից, որը տարիներ շարունակ օգտագործում է՝ հանուն տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի պահպանման, տարածաշրջանի խաղաղության:

Հաշվի առնելով, որ Ադրբեջանը պարբերաբար փորձում է իր խավիարային դիվանագիտության միջոցով շեղել և ապակողմնորոշել միջազգային հանրությանը, ԵԽԽՎ պատգամավորները ցանկալի կլինի, որ իրենց որոշումներում առաջնորդվեն Մինսկի Խմբի բառապաշարով:

-Տեսակետներ կան, որ Ադրբեջանը փորձ է անում խնդրի լուծման ձևաչափը փոխել, կարելի՞ է ասել, որ արդեն հաջողություններ ունի այդ հարցում:

-Ո՛չ իհարկե, չի՛ կարելի ասել, որ հաջողություն ունեն, բայց Ադրբեջանը փորձում է զուգահեռաբար քննարկումներ ծավալել և արհեստածին տարբեր փաստաթղթեր ունենալ ԵԽԽՎ-ում: Սա շատ վտանգավոր երևույթ է և վտանգավոր է ոչ միայն Հայաստանի ու Արցախի համար, այլ նաև ամբողջ տարածաշրջանի: Ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը հետագայում այդ փաստաթղթերը չի օգտագործի հերթական արկածախնդրությունը տարածաշրջանում սկսելու համար:

Այն պատգմավորները, որոնք քվեարկում են Ադրբեջանի բանաձևերին կողմ, հետևություններ անելու անհրաժեշտություն ունեն և շատ ուշադիր պետք է լինեն։ Ես՝ որպես պատգամավոր, երբեք ինձ թույլ չեմ տա, առանց հաշվի առնելու բոլոր մանրամասնությունները, գամվել այլ երկրների կոնֆլիկտի մեջ և վտանգել դրանք:

Մենք չենք ասում, որ ԵԽԽՎ-ն պետք է պրոհայկական որոշումներ կայացնի, մենք ասում ենք, որ ԵԽԽՎ-ն մյուս միջազգային կառույցների նման ցանկալի է, որ իր աջակցությունը բերի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին:

-Կարո՞ղ ենք ասել, որ ԵԽԽՎ-ն կորցրել է ժողովրդավարական արժեքները քարոզելու իր երբեմնի առաքելությունը: 

- Եվրոպան ու եվրոպական միասնական ընտանիքը արժեքների վրա կառուցված միություն է, ու այդ արժեքները գերակշռող են: Բայց, ցավոք իհարկե, կան որոշ պատգամավորներ, որոնք արժեքները ստորադասում են շահերին և առաջնորդվում են անձնական շահերով, որն, իհարկե, ընդունելի չէ:

-ԵԽԽՎ-ում վերջին շրջանում հաճախ են ներկայացվում հակահայկական փաստաթղթեր, արդյո՞ք կարիք չկա վերանայելու մեր մոտեցումը այս կառույցի նկատմամբ:

-Սա քաղաքական պայքարի դաշտ է, և մենք պետք է մեր բոլոր հնարավորություններով պայքարենք, որպեսզի մեր աջակիցները և այն մարդիկ, ովքեր իրապես շահագրգիռ են հիմնախնդրի խաղաղ լուծմանը, կարողանան ներգրավված լինել գործընթացին և թույլ չտալ, որ ԵԽԽՎ-ն ոչ համարժեք որոշումներ կայացնի ու բանաձևեր ընդունի: Իսկ այդ բանաձևերն իրականում ունեն արժեք: Եթե չարտահայտեն իրականությունը, ապա վաղ թե ուշ իրենց վնասակար ազդեցությունն ունենալու են: ԵԽԽՎ-ի յուրաքանչյուր պատգամավոր պետք է սա գիտակցի ու խնդրին մոտենա այդ տեսանկյունից:

-Հայկական պատվիրակությունը որքանո՞վ է կարողանում այդ դաշտում կռիվ տալ հանուն ՀՀ-ի և արդյո՞ք պատվիրակության կազմը վերանայելու կարիք չկա:

- Մեր պատվիրակությունն իրականացնում է իր հնարավորությունների սահմանում ամեն բան, որ գործընթացը գնա այն հունով, որը չի խոչընդոտի ԼՂՀ-ի խնդրի կարգավորմանը ու թույլ չի տա Ադրբեջանին հարցն ավելորդ շահարկումների դաշտ մտցնել:

Փաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը «Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանՉինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Թող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին
Ամենադիտված