Լավրովն ու Քերին վերսկսել են սիրիական հարցով բանակցությունները
HeaderՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վերսկսել են բանակցություններն ընդմիջումներից հետո, Interfax-ին հայտնել է ռուսական պատվիրակությունում աղբյուրը:
«Լավրովն ու Քերին վերսկսել են բանակցությունները ընդմիջումից հետո»,- ասել է նա:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների բանակցություններն ընթանում են արդեն 5 ժամ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին դարձյալ դադարեցրել են Ժնևում սիրիական հարցով ընթացող բանակցությունները:
Լավրովի և Քերիի հանդիպումը մեկնարկել է տեղի ժամանակով առավոտյան ժ. 9.00-ին (Երևանի ժամանակով` ժ. 11.00-ին), և նոր ընդմիջումը արդեն դարձել էր երկրորդը բանակցությունները մեկնարկելուց ի վեր: