Խորենացի փողոցում պայթյունի հետեւանքով տուժածի վիճակը ծանր է
ՀասարակությունՍեպտեմբերի 9-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խորենացի փողոցի թիվ 217 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն (հնարավոր է գազի բալոն է պայթել). անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկ մարտական հաշվարկ. ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արձագանքման խմբերը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ:
Պարզվել է, որ Որմնադիրների փողոցի տներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչից 45-ամյա Մ. Գ.-ն տարբեր աստիճանի մամնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: