Վրաստանի փոխվարչապետը հրաժարական է տվել
Ուշադրության կենտրոնումՎրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ու գյուղատնտեսության նախարար Օտար Դանելիան հրաժարական են տվել հոկտեմբերի 8-ի գալիք ընտրություններին մասնակցության կապակցությամբ: Երկու քաղաքական գործիչներն էլ «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության կողմից առաջադրված են որպես պատգամավորների թեկնածուներ:
Համամասնական ցուցակում, որը ներկայացվել է Վրաստանի ԿԸՀ-ին, Կալաձեն՝ իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը, երկրորդ համարի տակ է՝ կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլուց հետո, որը բարձագույն պաշտոնատար անձանցից միակն է, որը մասնակցելով ընտրություններին՝ կարող է շարունակել իր պաշտոնավարումը, հայտնում է «Վրաստան օնլայնը»: