ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրությունների վերջնագծում կլինեն Հիլարի Քլինթոնը և Ջեբ Բուշը
HeaderՀամլետ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում .
Ըստ երևույթին, ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրությունների վերջնագծում կլինեն Հիլարի Քլինթոնը և Ջեբ Բուշը։ Եթե այսպես ստացվի, ապա հիմք է դրվում երկրի բարձրագույն իշխանավորների պատրաստման և առաջադրման նոր ու իմ կարծիքով շատ առաջադիմական մի տեխնոլոգիայի, երբ երկրի բարձրագույն իշխանությունը նախորդից հաջորդին է փոխանցվում ժառանգականության որոշ սկզբունքներով։
Իհարկե, մարդկությանը հայտնի էր ժառանգական իշխանափոխության թագավորական տարբերակը։ Այն իրեն լիովին արդարացրեց անցյալում և հիմա քիչ արդյունավետ կլիներ։ Իսկ ահա այս նոր տարբերակն իր մեջ ներառում է թագավորական տարբերակի բոլոր լավ հատկանիշները և նրանից մեկ քայլով առաջ է, որովհետև իր մեջ ներառում է ժողովրդի քվեարկության կարևորագույն բաղադրիչը։
Իսկ թե ինչու է լավ ժառանգականության սկզբունքը, երևի բոլորդ գիտեք, և ես դրա վրա կանգ չեմ առնի։