Հայերը մեծ ավանդ են ունեցել Հայրենական պատերազմում. ՌԴ դեսպան
ՀասարակությունՀայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը Հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորում է հայ ժողովրդին, ողջ հայությանը՝ ցանկանալով բարեկեցություն: Այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ՌԴ դեսպանը նշեց, որ ամենակարեւորն այն է, որ հայ ժողովուրդն ապրի խաղաղ երկնքի տակ:
«Հայրենական պատերազմում իրենց մեծ ավանդն է ունեցել հայ ժողովուրդը»,-ասաց դեսպանը: