Գյումրիի ծննդատանը մահացած նորածին երեխայի երկվորյակ քրոջ վիճակը ծանր է
ՀասարակությունԳյումրիի ծննդատանը օրեր առաջ մահացած նորածին երեխայի երկվորյակ քրոջ վիճակը ծանր է։ Այս մասինNEWS.am-ին հայտնեցին Գյումրիի մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցից, որտեղ գտնվում է նորածինը։
Նորածինը գտնվում է թթվածնային թերապիայի տակ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Գյումրիի ծննդատուն էր ընդունվել հղի, որը երկվորյակ էր լույս աշխարհ բերել՝ աղջիկ եւ տղա։ Տղան մահացել էր, աղջիկը տեղափոխվել այլ հիվանդանոց։ Ծննդատան տնօրինության պնդմամբ՝ նորածինը սրտի բնածին արատ է ունեցել, բոլոր միջոցառումներն արել են նրա կյանքը փրկելու համար, սակայն ապարդյուն, բացի այդ էլ՝ ծննդկանը թոքաբորբ է ունեցել, ինչն ավելի է բարդացրել վիճակը:
Ծննդկանը նույնպես տեղափոխվել էր այլ հիվանդանոց, որտեղից երկու օր անց դուրս էր գրվել: