Սոֆյան, Մարինկան, Մերին, Մարիամը եւ այլ հայտնիներ` Աննա Դովլաթյանի «կախարդական» վրձնի ներքո (լուսանկարներ)
LifeԱյն, որ երգչուհի Աննա Դովլաթյանը վերջերս իր ուժերը փորձում էր նաեւ որպես դերասանուհի, տեսել են շատերը, սակայն քչերին է հայտնի, որ տաղանդավոր գեղեցկուհին արդեն մոտ երկու տարի է, ինչ հանդես է գալիս նաեւ որպես դիմահարդար.
«Make up սովորել եմ 5 տարի: Նկարել եւ վրձինների հետ աշխատել շատ եմ սիրում, ինչը եւ ներդրեցի այս գործի մեջ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Աննան:
Աննան արդեն համագործակցում է մի շարք հայտնիների հետ, որոնց թվում են` Սոֆյա Պողոսյանը, Մարինկա Խաչատրյանը, Մերի Մակարյանը, Լուիզա Ղամբարյանը, Մարիամ Ադամյանը եւ այլք:

«Հայտնիների հետ համագործակցում եմ, բայց, առհասարակ, ուրախ կլինեմ էլ ավելի գեղեցկացնել ցանկացած մարդու»,-ասում է Աննան, ով բնականաբար հաճախ ստեղծում է նաեւ սեփական make up կերպարները:

Ի դեպ, երգչուհին իր դիմահարդարման հմտություններով կիսվում է բոլոր նրանց հետ, ովքեր ցանկնում են սովորել դիմահարդարման արվեստը.

«Ունեցել եմ աշակերտներ, որոնք արդեն ավարտել են, այժմ նոր խումբ է հավաքվում»:
Ինչ վերաբերում է հայուհիների make up կերպարներին` երգչուհի-դիմահարդարը նշում է.

«Մեր աղջիկներն այնքան գեղեցիկ են, որ կարող են անգամ չշպարվել, կամ պարզպես կարող են շատ նուրբ դիմահարդարում կրել»:




