Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Ի՞նչ ճակատագիր է սպասվում Պալմիրային

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Լոնդոնում գտնվող Syrian Observatory for Human Rights (SOHR) հակակառավարական ուղղվածության սիրիական տեղեկատվական կենտրոնը տեղեկատվություն է տարածել առ այն, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունն ականապատել է շուրջ 1 ամիս առաջ կառավարական ուժերից նվաճած, միջազգային նշանակության պատմամշակութային համալիրներով հռչակված Պալմիրայի (Թադմուր) հին քաղաքը: Ըստ SOHR-ի ղեկավար Ռամի Աբդ ալ Ռահմանի՝ ԻՊ-ի զինյալների կողմից ականապատման գործողությունները սկսվել են հունիսի 21-ից, մասնավորապես՝ մի քանի ականներ են տեղադրվել հռոմեական ամֆիթատրոնի շուրջ: Վերոնշյալ տեղեկատվությունը տարածվեց վերջին 3 օրերի ընթացքում սիրիական բանակային ստորաբաժանումների՝ Պալմիրայի ազատագրմանը միտված ռազմագործողության նախապատրաստման մասին լուրերին զուգահեռ: 

Իսկ վերոնշյալ ռազմագործողության մասին առաջին հաղորդագրությունները տարածվել են դեռևս հունիսի 19-ին, երբ միաժամանակ մի քանի սիրիական բանակային ստորաբաժանումներ՝ 67-րդ բրիգադի, 18-րդ զրահատանկային գումարտակի որոշ միավորներ, «Վագրերի ուժեր» և «Անապատի բազեներ» հատուկ նշանակության ուժերի հետ համատեղ, որոշակի առաջխաղացում են արձանագրել Պալմիրայի շուրջ՝ օդուժի աջակցությամբ գրավելով շրջանի հարավային հատվածում՝ գազային հանքավայրերի մերձակայքում գտնվող Ջազալ բնակավայրը՝ ուղղություն վերցնելով դեպի քաղաքից արևմուտք ընկած շրջաններ:

Վերոնշյալի համատեքստում, նաև միջազգային ԶԼՄ-ներում ակտիվացել են քննարկումներն առ այն, թե ինչ ճակատագիր է սպասվում Պալմիրային, արդյո՞ք այն ևս կարժանանա ԻՊ-ի կողմից ոչնչացված կամ զգալիորեն վնասված իրաքյան հնագույն Նիմրուդ, Հաթրա (ալ Խադր), Դուր Շարուքին քաղաքների, Մոսուլի Պատմության թանգարանի և այլ նմանատիպ արժեքների ճակատագրին:

Հարցի շուրջ որոշակի եզրահանգումներ անելուց առաջ այն պետք է դիտարկել մի քանի հարթության շրջանակներում: Նախևառաջ, կարելի է վստահորեն պնդել, որ քաղաքը կարող է էականորեն տուժել նրա շուրջ ծավալվելիք զարգացումների ցանկացած սցենարի պարագայում. դրա համար վեր հանենք մի քանի իրողություն: 

Առաջին հերթին այն հանգամանքը, որ եթե սիրիական բանակային ստորաբաժանումներն, այնուամենայնիվ, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեն բուն քաղաքի վրա, ապա կասկածից վեր է, որ ռազմական գործողությունների ընթացքում և հատկապես ծանր ռազմատեխնիկայի կիրառման պայմաններում էականորեն կվնասվեն նաև քաղաքի պատմամշակութային հաստատությունները: Մինչդեռ դեպքերի զարգացման այս սցենարի հավանականությունը գնահատելու համար պետք է նախ բնութագրել շրջանի կարևորությունը սիրիական իշխանությունների համար: Այս համատեքստում վերջինների համար առավել առաջնային է ոչ թե բուն Պալմիրա քաղաքը, այլ հարակից շրջանները, որոնք ռազմավարական կարևորություն են ներկայացնում հատկապես մայրաքաղաք Դամասկոսի և երկրի կենտրոնական շրջանների գազամատակարարման տեսանկյունից:

Մյուս կողմից՝ հակաահաբեկչական և հակաարևմտյան քարոզչության տեսանկյունից սիրիական իշխանությունների համար առավել ձեռնտու կլինի, եթե Պալմիրան շարունակի մնալ իսլամականների ձեռքում, և վերջինները փուլառփուլ ոչնչացնեն քաղաքի պատմամշակութային ժառանգությունը. դեպքերի զարգացման այս սցենարը տեղավորվում է նաև սիրիական իշխանությունների և նրանց արտաքին հովանավորների որդեգրած նոր մարտավարության շրջանականերում, այն է՝ պայքարել հիմնականում կենսական նշանակություն ունեցող տարածքների համար:

Պալմիրայի ճակատագրի հաջորդ և առավել հավանական տարբերակը պետք է պայմանավորել արդեն ԻՊ-ի քարոզչական գործունեության տրամաբանությամբ: Բանն այն է, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում կառույցն ակնհայտորեն զիջում է դիրքերը սիրիական ռազմաճակատի հյուսիսային հատվածում՝ քրդերի, մասամբ նաև հարավում՝ սիրիական հակակառավարական մի շարք այլ խմբավորումների դեմ պայքարում:

Եվ հենց նման պայմաններում է, որ ԻՊ-ն, կրկին համաշխարհային ԶԼՄ-ների լրահոսի առաջնային դիրքերում հայտնվելու նպատակով, գործի կդնի սեփական քարոզչամեքենան, իսկ տվյալ դեպքում՝ համաշխարհային պատմամշակութային ժառանգություն հանդիսացող Պալմիրայի որոշ հաստատությունների աստիճանական ոչնչացման գործողությունը և դրա մատուցումը միջազգային հանրությանը:

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա
Ամենադիտված