Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Ստորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը


Հովիկ Աբրահամյանն ասաց ամենակարևորը

Քաղաքականություն

Եվ այսպես, Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունն այլևս իրականություն է պաշտոնապես գրում է 1in.am-ը: Թեև սեպտեմբերի 8-ին նա հայտարարեց նոր կառավարության ձևավորման հնարավորություն տալու, բոլորի հաջողության համար նոր սկզբի շանս տալու նպատակով հրաժարականի որոշման մասին, այնուհանդերձ ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել պարտադրված: Այլ հարց է, թե ինչով կամ ումով պարտադրված. նրան հրաժարական է պարտադրել, այսինքն՝ պաշտոնանկ է արել Սերժ Սարգսյանը, աշխարհաքաղաքական իրավիճակը, թե՞ սեփական գործունեության անարդյունավետությամբ պարտադրված սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը, կամ որևէ այլ պարագա:

1in.am — ը հայտնում է, որ ակնհայտ է Հովիկ Աբրահամյանը պաշտոնանկ է եղել, և հազիվ թե այդ իրողությունը հնարավոր լինի թաքցնել հրաժարական տալու որոշման մասին նրա որոշակիորեն մեծահոգաբար արվող հայտարարությամբ: Իսկ Աբրահամյանն ակնհայտորեն փորձ է անում իր հրաժարականը ներկայացնել իբրև պետությանն ու հանրությանն արվող, նոր սկզբին չխանգարելու «մեծահոգություն»:

Բացառված չէ իհարկե, որ դրա հնարավորությունն է Աբրահամյանին տրվել հենց «մեծահոգաբար», որպես հեռանալու բարոյական փոխհատուցում: Հովիկ Աբրահամյանն իր հրաժեշտի ելույթում խոսում է այն մասին, որ հաջողության համար չկար միասնականություն, հասարակությունը բևեռացված էր: Երբ Հայաստանի իշխող համակարգի որևէ պաշտոնյա խոսում է հասարակության միասնականության մասին կամ ընդհանրապես որևէ երևույթի մասին խոսելիս անդրադառնում է, հղումներ է անում հասարակական վիճակին, ապա դա ինքնաբերաբար նշանակում է ընդամենը ներհամակարգային, ներիշխանական վիճակի փոխաբերականություն: Դա պարզից էլ պարզ է, նկատի ունենալով այն, որ հասարակությանը այդքան հղում անող իշխանությունը գործնական քայլեր կաներ այդ հասարակության շահերի հիմնարար պաշտպանության ուղղությամբ, մինչդեռ պաշտպանվում են, պաշտպանվել են և ըստ երևույթին կպաշտպանվեն լոկ համակարգային շահերը: Հետևաբար եզրակացությունը պարզ է՝ հասարակությունը նրանց համար համակարգի մասին խոսելու փոխաբերական ռեսուրս է:

Եվ ուրեմն, խոսելով հաջողության համար հասարակական միասնականության պակասի մասին, խոսելով այն մասին, որ ինքը մշտապես ձգտում էր կատարել միավորող դեր և վերացնել անջրպետները, Հովիկ Աբրահամյանն էլ անկասկած նկատի ունի համակարգը: Եվ սա իհարկե նրա ելույթում հնչող առանցքային շեշտադրումներից մեկն է: Նա փաստորեն մեղադրում է համակարգին, որ չմիավորվեց իր շուրջը, միասնական չեղավ իր շուրջը: Խնդիրն այն է,որ Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը 2014 թվականի ապրիլից ի վեր ակնհայտորեն միտված էր և իրենից ներկայացնում էր քրեաօլիգարխիկ համակարգի թավշյա հեղաշրջում: Պատահական չէ, որ այդ կառավարության առաջին քայլերն ուղղված էին հենց խոշոր կապիտալի դիրքերի ամրացմանը: Աբրահամյանի խնդիրը հենց դա էր, որը, սակայն, նա փաստորեն չկարողացավ լուծել, քանի որ նրա հեռացումը ըստ էության այդ թավշյա հեղափոխության տապալումն է կամ տապալման վերջին ակորդը: Եվ պատահական չէ նաև, որ Հովիկ Աբրահամյանը ակնարկում է, որ այստեղ ինքը չէ, որ չի արդարացրել համակարգի հույսերը, այլ համակարգն էլ չի արդարացրել իր հույսերը և չի եղել միասնական, չի միավորվել իր շուրջ:

Միաժամանակ, Աբրահամյանը հայտարարում է, որ ակտիվորեն փորձելու է շարունակել անջրպետները վերացնելու իր առաքելությունը: Դրանով նա ըստ էության քրեաօլիգարխիկ համակարգին, որի համար պատասխանատվությունը ստանձնել էր 2014-ի ապրիլին և որի հովանու ներքո էլ ստանձնել վարչապետի պաշտոնը, ակնարկում է, որ պատրաստ է «համախմբվելու» դեպքում վերստին առաջնորդել նոր փորձը: Եթե իհարկե դրա հնարավորությունը լինի, առավել ևս, որ Հովիկ Աբրահամյանը խոստովանում է նաև իր աշխարհաքաղաքական տապալումը, իր անհաջողության պատճառների շարքում թվարկելով նաև աշխարհաքաղաքականությամբ առաջացող ներքին տարաձայնությունները: Իսկ դա ըստ էության ակնարկ է այն մասին, որ, խոշոր հաշվով, տապալվում է համակարգը, ոչ թե ինքը:

Հասկացե՞լ է դա Հովիկ Աբրահամյանը և բացատրում է հեռանալուց առաջ, թե՞ պարզապես դա էլ որոշակի արդարացումներ փնտրելու տարբերակ է՝ դժվար է ասել, սակայն կարծեք թե հստակ է մի բան, որ հենց այդ ակնարկն ու շեշտադրումը Հովիկ Աբրահամյանի վարչապետության մոտ 2,5 տարիների ընթացքում թերևս ամենահամարժեքն ու իրատեսականն է՝ մեծ հաշվով, պաշտոնանկ է եղել Հայաստանի իշխող համակարգը: Պարզապես պարզ չէ, թե ինչ համակարգ է գալիս դրան փոխարինելու, առավել ևս, որ դրա համար օգտագործվելու է տապալված կամ փլուզվող համակարգի նույն շինանյութը, ըստ որում՝ արդեն մի քանի անգամ օգտագործված:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Նյութի աղբյուրը ՝ 1in.am

Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանՍիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ Սուրենյան
Ամենադիտված