Լիկա Սալմանյանն ու Աշոտ Սարգսյանը միասի՞ն են
LifeBravo.am-ը գրում է .
Լիկա Սալմանյանն ու «Individuum Casting Production»-ի հիմնադիր-տնօրեն Աշոտ Սարգսյանը վերջին շրջանում հաճախ են միասին ներկայանում հանրային տարբեր միջոցառումներին, ինչն էլ շատերին հիմք է տվել կարծելու, որ սիրավեպ են սկսել:BRAVO.am-ը ընթերցողներից նամակ է ստացել` խնդրանքով ճշտել` արդյոք նրանք միասին են, եւ հավաստի է այն տեղեկությունը, որ պատրաստվում են ամուսնանալ:
Լուրի իսկությունը պարզելու համար փորձեցինք զրուցել ինչպես Լիկայի, այնպես էլ Աշոտի հետ: Նշենք, որ վերջինիս հետ չհաջողվեց կապ հաստատել, դերասանուհին էլ ասաց, որ երբ ամուսնանա, բոլորը կիմանան: Իսկ հարցին` արդյոք ընկերություն են անում, Լիկան պատասխանել է, որ անձնական հարցերի շուրջ նախընտրում է չխոսել:
