Տեխասում դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա առնվազն մեկ զոհ և մեկ տուժած
Ուշադրության կենտրոնումԱՄՆ Տեխաս նահանգի Ալփայն քաղաքի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով մեկ մարդ ստացել է հրազենային վնասվածք, մեկ աշակերտ մահացել է. հայտնում է BNO News-ը:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել կրակոցների մասին հաղորդագրությունից հետո, որից հետո հայտնաբերել է տուժածին: Նրա վիճակի մասին մանրամասներն այս պահին հայտնի չեն:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով` ընթանում են 2 կասկածյալի որոնողական աշխատանքները:
ԶԼՄ-ները հայտնում են, որ հանցագործներից մեկը գնդակահարված է:
Հաղորդվում է, որ քաղաքի բոլոր դպրոցները փակ են` անվտանգության նկատառումներով: