10 հազար դոլարանոց շքեղ զգեստով Նաոմի Քեմփբելը՝ Թոմ Ֆորդի երեկույթին
Life
Նյու Յորքում մեկնարկել է Նորաձևության շաբաթը: Քանյե Ուեսթի փառահեղ շոուից հետո (ռեփերը նոր հավաքածուն ներկայացրել է Ռուզվելտ կղզում) երեկույթ է կազմակերպել հանրահայտ դիզայներ Թոմ Ֆորդը, որը դրանից որոշ ժամանակ առաջ ներկայացրել էր իր նոր հավաքածուն:
55-ամյա դիզայները կոկտեյլ երեկույթի անցկացման վայր էր ընտրել Four Seasons հյուրանոցը Մանհեթենում, որտեղ իր ամբողջ գեղեցկությամբ փայլատակել էր Նաոմի Քեմփբելը:

46-ամյա սուպերմոդելը ներկայացել էր հենց Թոմ Ֆորդի հավաքածուի զգեստով:

Զգեստը 10 հազար դոլար է գնահատվում


Նաոմին իր տեսքով մթագնել էր բոլորին ու ամեն ինչ: Նրանից բացի երեկույթին ներկա էին նաև Ջուլիան Մուրը, Սինդի Քրոուֆորդը, Ումա Թուրմանը, Զեյն Մալիքը, Թոմ Հենքսը, Քարլի Քլոսը, Ջիջի Հադիդը:

Ջուլիան Մուրը Թոմ Ֆորդի ու ռեժիսոր ամուսնու՝ Բարթ Ֆրենյդլիխի հետ:
