Մարգվելաշվիլի. Վրաստանը Ռուսաստանի հետ դիմակայություն չի փնտրում
HeaderՎրաստանը Ռուսաստանի հետ դիմակայություն չի փնտրում, փնտրում է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի նկատմամբ իր վերահսկողությունը վերականգնելու ուղիներ, հինգշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի գլխավորած` Հյուսիսատլանտյան խորհրդի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, հայտնում է «Գրուզիա-օնլայնը»:
Նրա խոսքով, «վրացական տարածքի օկուպացիայով Ռուսաստանը հզոր հարված է հասցրել տարածաշրջանում դինամիկ զարգացող Վրաստանին»: «Ռուսաստանը վրացական տարածքների օկուպացիայով վնաս հասցրեց միջազգային թատերաբեմում իր համբավին: Այդ անհեթեթ հարացույցը պետք է փոխվի: Ես ուզում եմ առանձնահատուկ նշել, որ Վրաստանը Ռուսաստանի Դաշնության հետ դիմակայություն չի փնտրում, մենք դեօկուպացիայի ուղիներ ենք փնտրում», - հայտնել է Մարգվելաշվիլին: