Վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկան ու ինքն էլ հասցրել հիվանդանոց
ՀասարակությունՍեպտեմբերի 7-ին, ժամը 16-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ «ձախ ականջի հետին շրջանի պատռվածքներ, ծակած պատռված վերք, ձախ գոտկային եւ ուսագոտու շրջանի մակերեսային քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 12-ամյա աղջիկ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 59-ամյա վարորդը Մասիսի Արարատյան եւ Դպրոցականների փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել աղջկան եւ իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: