Լավրովը եւ Քերրին համաձայնության են եկել Սիրիայի հարցով նոր հանդիպման շուրջ
Ուշադրության կենտրոնումՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի՝ սեպտեմբերի 8-9-ը տեղի ունենալիք հանդիպման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, մշակվում են մանրամասները եւ ձեւաչափը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երեկ մենք համապատասխան հաղորդագրություն ենք հրապարակել Սերգեյ Լավրովի եւ Ջոն Քերրիի հեռախոսազրույցի մասին: Համաձայնություն էր ձեռք բերվել սեպտեմբերի 8-9-ը հանդիպելու, շփումների մասին: Այժմ մանրամասներն ու ձեւաչափն են մշակվում, սակայն մենք առաջնորդվում ենք այն փաստով, որ այդպիսի համաձայնություն կայացել է»,- ասել է Զախարովան:
Նախօրեին ՌԴ ԱԳՆ–ն հաղորդել էր, որ Լավրովն ու Քերրին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Ժնեւում սեպտեմբերի 8-9-ը անձնական հանդիպման ընթացքում շարունակել Սիրիայի հարցով քննարկումը: