Սլովակիայում չորս մարդ է զոհվել բժշկական ուղղաթիռի կործանման հետեւանքով
HeaderՍլովակիայում սեպտեմբերի 8-ին չորս մարդ է զոհվել բժշկական փրկարար ծառայության ուղղաթիռի կործանման հետեւանքով:
«Վթարի հետեւանքով զոհվել են օդանավում եղած բոլոր անձինք՝ անձնակազմի երեք անդամները եւ 38-ամյա վիրավոր մարդը, որի փոխադրման համար այն կանչվել էր»,- հայտնել է հանրապետության ՆԳ նախարարության ներկայացուցիչ Իվան Նիտիկը:
«Ուղղաթիռի կործանումը տեղի է ունեցել լույս սեպտեմբերի 8-ի գիշերը Կենտրոնական Սլովակիայի Բասկա-Բիստրիցա քաղաքի մերձակա Ստրելնիկի բնակավայրի մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ ուղղաթիռը վթարի է ենթարկվել թռիչքից երեսուն վայրկյան անց»,- նշել է պաշտոնյան:
Աղետի պատճառները դեռեւս հայտնի չեն: Կատարվում է արտակարգ պատահարի հանգամանքների հետաքննություն: Ուղղաթիռը պատկանում էր Սլովակիայի առեւտրային բժշկական փրկարար ծառայությանը՝ Air-Transport Europe-ին: Ողբերգության այլ մանրամասնություններ չեն նշվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: