Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ


Ինչ արժե Հայաստանում քթի պլաստիկ վիրահատությունը, ովքեր և ինչու են դիմում. զրույց վիրաբույժ Հովհաննես Ստամբոլցյանի հետ

Life

Վերջին տարիներին Հայաստանը պլաստիկ վիրաբուժության տեսանկյունից տարածաշրջանում առաջատար հորիզոնականներում է հայտնվել: Թե ի՞նչ իրավիճակում է գտնվում պլաստիկ վիրաբուժությունը մեր երկրում, ինչպես նաեւ ամենահաճախ հանդիպող պլաստիկ վիրահատությունների ու գնային քաղաքականության մասին Life.panorama.am-ը զրուցել է «Ավանգարդ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Հովհաննես Ստամբոլցյանի հետ:

Ինչ արժե Հայաստանում քթի պլաստիկ վիրահատությունը, ովքեր և ինչու են դիմում. զրույց վիրաբույժ Հովհաննես Ստամբոլցյանի հետ



-Հովհաննես, ի՞նչ մակարդակի վրա է գտնվում Հայաստանը պլաստիկ վիրաբուժության որակի տեսանկյունից:

-Պետք է ասեմ, որ մեր երկրում պլաստիկ վիրաբուժությունը բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում, եթե համեմատենք տարածաշրջանի հետ: Իհարկե, եվրոպական ու ամերիկյան առաջատար կլինիկաների փորձից մի փոքր հետ ենք, բայց մեր երկրում այս ոլորտը շատ ավելի զարգացած է, քան անգամ Ռուսաստանում: Ինքս մասնակցել եմ տարբեր միջազգային կոնֆերանսների, որոնք ցույց են տվել մեր առաջադիմությունը թե Վրաստանի, թե Ռուսաստանի եւ թե Ադրբեջանի համեմատությամբ:

-Մեր երկրում ազգային առանձնահատկությունից ելնելով՝ ամենաշատը կիրառվում է քթի պլաստիկ վիրահատությունը: Հետաքրքիր է, որպես բժիշկ, ի՞նչ եք կարծում հաճախորդները ավելի շատ բարդույթի, թե խնդրի համար են Ձեզ դիմում:

-Նախ՝ պետք է նշեմ, որ ես վիրահատական միջամտություն եմ ցուցաբերում բացառապես 18 տարին լրացած անձանց: Ինձ դիմողների հիմնական խնդիրները կապված են շնչառության խանգարման հետ, որը որոշ դեպքերում կարող է հորինված լինել, որոշ դեպքերում իսկապես համապատասխանել իրականությանը: Այսինքն՝ շատերը կարող են ընտանիքի անդամներին, ընկերներին ստել ու ասել, որ շնչառական խնդիրներ ունեն, միայն նրա համար, որպեսզի իրականացվի պլաստիկ վիրահատություն, բայց իհարկե, լինում են դեպքեր, որ իսկապես կան այդ խնդիրները:

-Հովհաննես, եթե համեմատական անցկացնեք, Ձեզ ավելի շատ դիմում են իգական, թե արական սեռի ներկայացուցիչները:

-Իհարկե, առավել շատ իգական սեռը, քանի որ բարդույթավորվում են հենց ավելի շատ աղջիկներն ու կանայք: Եթե տոկոսային հարաբերություն անցկացնեմ, ինձ դիմողների միայն 10 տոկոսն են տղամարդիկ: Բացի այս, պլաստիկ վիրաբույժին դիմող տղամարդկանց ճնշող մեծամասնությունն իսկապես ունի շնչառական խնդիրներ, 10-ից մեկը կարող է էսթետիկ վիրահատության նպատակով դիմել մեզ:

-Ինչպես նշեցի՝ շատերը իսկապես բարդութավորվում են իրենց հայկական քթերից: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է պայքարել նման հիվանդագին մոտեցման դեմ:

-Իհարկե, այդ խնդրին երբեք չպետք է հիվանդագին մոտենալ: Այս պարագայում պետք է հիշել նաեւ, որ հնարավոր է մի խնդրից ազատվելով՝ ձեռք բերեն մեկ այլ խնդիր, այս պարագայում՝ մեծ քիթը վիրահատելով կարող են ձեռք բերել արհեստական քիթ, ինչը չի սազում դիմագծերին: Այս պարագայում վիրաբույժը պետք է ուշադիր լինի եւ չափավոր գործի, քանի որ չափն անցնելու դեպքում կլինեն եւ ֆունկցիոնալ, եւ էսթետիկ խնդիր: Միշտ պետք է շեշտը դնել ճիշտ ֆունկցիայի եւ ներդաշնակ արտաքինի, բնական տեսք հաղորդելու վրա: Յուրաքանչյուր իր գործը հարգող բժիշկ առաջին հերթին կատարում է ձեւի շտկում, հետո նոր միայն փոքրացում: Բժիշկը պետք է մի փոքր էլ հոգեբան լինի, նա պետք է կարողանա իր հաճախորդին ճիշտ խորհուրդ տա, կոնկրետ ես ոչ բոլորին եմ վիրահատում: Օրինակ` օրեր առաջ ԱՄՆ-ից մի աղջիկ էր եկել ինձ մոտ, ով այդքան երկար ճանապարհ էր կտրել հատուկ վիրահատություն իրականացնելու համար, սակայն ես կարողացա համոզել նրան ընդհանրապես չվիրահատվել, քանի որ այդպես կկորցներ իր հմայքը: Երբեմն, աղջիկները կարող են դառնալ պլաստիկ վիրահատությունների գերին, սակայն այդ պարագայում գոնե բժիշկը պետք է կարողանա ճիշտ ուղու վրա դնել նման հաճախորդներին: Չէ որ բժշկին յուրաքանչյուր հաջող վիրահատություն պատիվ է բերում:

-Պլաստիկ վիրահատությունների մասին խոսելիս՝ չեմ կարող չանդրադառնալ գնային քաղաքականությանը, որը ոչ միշտ է բոլորի գրպաններին հարմար:

-Եթե գնահատեմ Հայաստանում գործող ամենաակտիվ վիրահատություններ կատարող մոտ 10 բժիշկների գործունեությունը, ապա կարելի է նկատել, որ քթի պլաստիկ վիրահատությունը Հայաստանում արժե միջինը 500 հազար դրամ: Ինչ վերաբերվում է մարդկանց գրպաններին հարմար լինելուն՝ կոնկրետ մեր կլինիկայում գործում է ապառիկ համակարգ, ինչի շնորհիվ առանց տոկոսադրույքի հնարավոր է իրականացնել քթի պլաստիկ վիրահատություն:

Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՀուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածելՍպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքումՄոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելԹենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել36 ժամ ջուր չի լինելու հուլիսի 1/2- ինՊուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելիՊուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանՀԱՀ-ում մասշտաբային հակամիգրացիոն բողոքի ցույցեր են բռնկվելԲաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունըՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՏիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԻտալիայում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել 22 քաղաքում
Ամենադիտված