Կարինե Օհանյանն ամուսնացել է Հունաստանում (լուսանկարներ)
LifeBravo.am-ը գրում է .
Բելգիահայ երգչուհի-մոդել Կարինե Օհանյանը եւ հույն երգիչ Ջեյսոնը սեպտեմբերի 3-ից այր ու կին են։ Հարսանիքի օրն էլ պատահական չեն ընտրել. 2 տարի առաջ հենց այդ օրն են նրանք ծանոթացել Բեռլինում՝ հեղինակ-կատարողների երաժշտական մի նախագծի ժամանակ։
Հունաստանի Պեֆկոխորի ծովափնյա շրջանում տեղի ունեցած պսակադրությանը ներկա են եղել զույգի ընտանիքի անդամները եւ մտերիմները՝ ժամանած Լոս Անջելեսից, Պրահայից, Բանգկոկից, Թունիսից, Փարիզից, Աթենքից, Բեռլինից, Բաղդադից, Նյուրեմբերգից, Երեւանից ու այլ քաղաքներից. «Միջազգային հարսանիք էր։ Հունական ներկայացումը եղավ՝ «Սեբետիկո» անվամբ կրակե պարով, ես էլ, իհարկե, պարեցի հարսի պարը։ Երեկոյի երգերը հայկական ու հունական միքսեր էին։ Մենք չենք երգել, ամուսինս ասաց, որ հարսանիքի օրը չի ուզում աշխատել», - պատմել է Keyoh-ը։

