Լեհաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է հանդիսանում կարպատյան երկրների համար
HeaderԼեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին Կրինիցա-Զդրույ քաղաքում Միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է, որ կարպատյան երկրներին միավորող գործոններից մեկը հանդիսանում է Ռուսաստանի կողմից սպառնալիքը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մեզ կապող հարցը ցավոք, բացասական է, դա ներկա սպառնալիքի աղբյուր է` Ռուսաստանի ռևիզիոնիզմը»,- հայտարարել է Վաշչիկովսկին, օրինակ բերելով «այն, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում և Վրաստանում»:
Անցած ամիս Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից գոյություն ունի երկրների անկախության «իրական սպառնալիք», սակայն նրա կարծիքով իրավիճակը կփոխվի հաջորդ տարվա սկզբից, երբ ՆԱՏՕ-ի արևելյան թևում կտեղակայվեն Դաշինքի և ԱՄՆ-ի զորքերը: