Քլինթոնը նախընտրում է Պուտինին
HeaderԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններում Դեմկուսի թեկնածու Հիլարի Քլինթոնը նախընտրել է ընթրել Պուտինի, քան իր մրցակից, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին վերջինս արտահայտվել է իր նախընտրական շտաբ մեկնելու ճանապարհին: Ինչպես գրում է բրիտանական Daily Mail պարբերականը, այս հարցը Քլինթոնին հասել է նարնջի վրա գրված: Բանն այն է, որ ԱՄՆ-ում սովորություն կա, որ քաղաքական գործչի շքախմբի լրագրողները նարինջներ են փոխանցում գործչին, որի վրա գրված են հարցեր, եւ վերջինս պատասխանում է իր վերցրած նարնջի վրա գրված հարցին: Հենց այդ հարցն էլ վերցրել է Քլինթոնը, թե ում հետ կնախընտրեր ընթրել` Պուտինի, թե Թրամփի: Քլինթոնն էլ պատասխանել է՝ Պուտինի: