Ա. Գրիգորյանը Ճապոնիայի դեսպանին է ներկայացրել սնդիկի հիմնական աղբյուրների բացահայտման ծրագրերը
ՀասարակությունPanorama.am-ը գրում է.
Հ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչիին:
Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների միջև բնապահպանության ոլորտում արդյունավետ համագործակցություն կհաստատվի, տեղեկացնում են ԲՆ մամուլի ծառայությունից:
Դեսպան Տագուչին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր բարձր տպավորություններն է ներկայացրել Հայաստանի հրաշալի բնության, հարուստ կենսաբազմազանության վերաբերյալ և կարևորել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերի շուրջ համագործակցությունն ու փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ