Վանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Հունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններին Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Թուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ


Բացահայտվել են կատարված սպանության փորձի եւ խմբով խուլիգանության դեպքերը

Հասարակություն

Օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչի վարույթին հանձնված՝ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել են կատարված առանձնապես ծանր հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ են ներգրավվել զենքի գործադրմամբ խմբով խուլիգանություն, սպանության փորձ կատարած եւ ապօրինի կերպով հրազեն կրած անձինք:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի հարակից անտառում կազմակերպված խնջույքից հետո, ժամը 19:00-ի սահմաններում, Դավիթ Բաղդասարյանը, Աբգար Հարությունյանը եւ Արմեն Ասատրյանը, իրենց 4-5 ընկերների հետ «Mercedes-Benz» եւ «BMW X5» մակնիշի ավտոմեքենաներով գնացել են հիշյալ գյուղ, որտեղ տեսնելով «BOBCAT Տ630» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Վարուժան Հակոբյանին՝ շեղվել են ճանապարհից եւ քանի որ իրենք նույնպիսի տեխնիկա են շահագործում գյուղում, այդ հարցում իրենց ՙմրցակցելու՚ համար վերջինիս «պատժելու» խուլիգանական մղումներից ելնելով՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է ներկաների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել Վ.Հակոբյանի վարած տրակտորը վնասելով:

Մասնավորապես՝ Դավիթ Բաղդասարյանը, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել եւ ձեռքով հարվածել է տրակտորի ապակուն եւ պահանջել, որ Վ.Հակոբյանը իջնի, իսկ մյուսները հարձակվել են տրակտորի վրա եւ իրենց մոտ եղած, որպես զենք օգտագործվող մահակներով հարվածներ են հասցրել՝ վնասելով այն: Այդ ընթացքում Ա. Ասատրյանը եւ Ա. Հարությունյանը հարձակվել են Վ. Հակոբյանին պատկանող «Շեվրոլետ Նիվա» մակնիշի ավտոմեքենայի մեջ նստած Վիգեն եւ Անդոկ Հակոբյանների վրա, որտեղ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով համագյուղացիների նկատմամբ, նրանց ներկայությամբ վիճաբանության մեջ են մտել վերջիններիս հետ: Ա.Հարությունյանը իր մոտ եղած` որպես զենք օգտագործվող մահակով հարվածել եւ կոտրել է Վ.Հակոբյանի հիշյալ ավտոմեքենայի դռան ապակին, իսկ Ա.Ասատրյանը բացել է ավտոմեքենայի դուռը եւ որպես զենք օգտագործվող մահակով փորձել է հարվածներ հասցնել ավտոմեքենայի մեջ նստած Հակոբյաններին:

Վ. Հակոբյանը ստեղծված իրավիճակում լինելով անպաշտպան, իր կյանքի եւ առողջության նկատմամբ 5-6 հոգու կողմից ոտնձգություն իրականացնողներից պաշտպանվելու նպատակով, տրակտորն աջ ու ձախ վարելով դիմել է փախուստի, որի ընթացքում հարձակում գործողներից Դ. Բաղդասարյանը տրակտորի հետ փոխազդեցության պայմաններում ստացել է առողջության միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Խուլիգանական արարք կատարողները, տեսնելով մարմնական վնասվածք ստացած Դ. Բաղդասարյանին, վերջինիս բուժօգնություն ցույց տալու նպատակով դադարեցրել են իրենց հանցավոր գործողությունները:

Միաժամանակ դեպքի վայր հասած Դ. Բաղդասարյանի ազգական Մխիթար Հարությունյանը՝ տեսնելով իր ընտանիքի անդամների հետ անձնական անբարյացակամ փոխհարաբերությունների մեջ գտնվող Վ. Հակոբյանին, վերցրել է ընկերոջը օրինական հիմքերով պատկանող, հրազեն հանդիսացող «Սայգա ՄԿ» մոդելի որսորդական ակոսափող ինքնալից կարաբինը եւ Վ.Հակոբյանին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, շուրջ 31 մետր հեռավորությունից մի քանի անգամ կրակել է Վ.Հակոբյանի կողմից վարվող եւ հեռացող տրակտորի ուղղությամբ: Կրակված գնդակներից մեկը կոտրել է տրակտորի խցիկի հետին, իսկ Վ.Հակոբյանի գլխի մոտով անցնելուց հետո` նաեւ դիմային ապակիները: Գնդակներից մեկն էլ վնասել է տրակտորի թիթեղը: Մ.Հարությունյանը չի կարողացել սպանությունն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Վ.Հակոբյանը տրակտորը վարելով անցել է որոշ տարածություն, որից հետո իրեն դուրս է գցել եւ փախչելով թաքնվել:

Մխիթար Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 34-104-րդ եւ 235-րդ հոդվածների 1-ին մասերով, Արմեն Ասատրյանին, Աբգար Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Դավիթ Բաղդասարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո Եկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia ResourcesՎանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի «Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՀունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Մեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններինԻրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Թուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ) Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Գերմանիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ «Tomahawk» հրթիռներ ձեռք բերելու հարցում Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռшզմական գործողությունները. Լիբանանի նախագահ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. Զախարովա Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա Ղահրամանյան75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին Մեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԹուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միությունՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Իրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով
Ամենադիտված